Քաղաքականություն 

Ո՞վ կարող է փոխարինել Տարոն Մարգարյանին. ՀՀԿ-ն խորհուրդ է տալիս համբերել

analitik.am

Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Քաղաքապետի հրաժարականը դեռ չի ընդունվել ավագանու կողմից, սակայն արդեն նոր թեկնածուների հարցը սկսվել է քննարկվել:

Այսօր՝ հուլիսի 11-ին, խորհրդարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ կուսակցությունը դեռ չի քննարկել նոր թեկնածուի հարցը, խորհուրդ տալով համբերել:

Բաղդասարյանը նշեց, որ որոշում լինելու դեպքում, այդ մասին հանրությունը կտեղեկացվի:

Ավելի վաղ էլ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն էր կոչ արել սպասել՝ հասկանալու համար, թե ինչ է լինելու՝ պատասխանելով հարցին՝ աջակցելու է արդյո՞ք ինքը ՀՀԿ-ի նոր թեկնածուին, թե՝ ոչ:

Նույն շարքից