Հասարակություն 

ԱՄՆ-ում ամեն օր 1700 մարդ միլիոնատեր է դառնում. Հետաքրքիր փաստեր

Analitik.am-ը ներկայացնում է հետաքրքիր վիճակագրական փաստեր, որոնք պատմում են մեր շրջապատի մասին: Այսպես՝

Բանգլադեշի ավելի շատ մարդ է ապրում, քան Ռուսաստանում 

Համաձայն վերջին տվյալների, Բանգլադեշի բնակչությունը գերազանցում է հսկայական Ռուսաստանի բնակչությանն ավելի քան 20 միլիոնով, և դա չնայած նրան, որ Բանգլադեշի տարածքը փոքր է Ռուսաստանի տարածքից գրեթե 116 անգամ:

Աստղերի թիվն ավելի քիչ է, քան ծառերի քանակը

Ըստ վիճակագրության,  երկրի վրա ավելի շատ ծառ կա, քան երկնքում՝ աստղեր: Այժմ մոլորակի վրա կա մոտ 3 տրիլիոն ծառ, իսկ աստղերի թիվը կազմում է 400 միլիարդ:

Հազար տարվա ընթացքում երկրի բնակչության թիվն ավելացել է ավելի քան 22 անգամ

Երկրի բնակչությունը 1000-ից 2000 տարվա ընթացքում ավելացել է ավելի քան 22 անգամ: 2000 թ. հուլիսի 1-ի դրությամբ Երկիր մոլորակում եղել է 275.000.000 մարդ, իսկ 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ արդեն 6,145,006,989 մարդ:

Ամբողջ կյանքի ընթացքում դուք կարող եք շրջանցել Երկիրը 4.5 անգամ

Միջինում մարդը մեկ օրում անցնում է 7,500 քայլ, միջին կյանքի տևողությունը կազմում է 80 տարի: Միայն այս տվյալներն ունենալով, հետազոտողները հաշվարկել են, որ ամբողջ կյանքի ընթացքում հնարավոր է անցնել մինչև 180.000 կիլոմետր: Եվ այսպիսի հեռավորությունը թույլ կտա շրջանցել Երկիրը 4.5 անգամ:

ԱՄՆ-ում մարդիկ օրական ավելի քան 4 ժամ դիտում են հեռուստացույց

Օրվա հինգերորդ հատվածն  (270 րոպե)  ԱՄՆ-ի բնակիչներն անցկացնում են հեռուստացույցի առջև՝  հաղորդումներ և ֆիլմեր դիտելով: Երկրորդ տեղում է Լեհաստանը, որտեղ հեռուստացույց դիտում են օրական 264 րոպե: Ռուսաստանն այս ցուցակում 5-րդ տեղում է (248 րոպե):

Շաբաթ օրը ծնվում են ավելի քիչ երեխաներ

Վիճակագրագետները պարզել են, թե որ օրերին են ծնվում ավելի շատ երեխաներ: Առաջին տեղում հինգշաբթի օրն է՝ 17,5%, երկրորդ տեղում երկուշաբթի օրը՝ 14,2%, իսկ երրորդ տեղում շաբաթ օրը՝ 12,5%:

ԱՄՆ-ում ամեն օր 1700 մարդ միլիոնատեր է դառնում

Աշխարհում միլիոնատերերն ավելի շատ են, քան մենք կարող ենք կարծել: ԱՄՆ-ում օրական 1700 մարդ միլիոնատեր է դառնում: Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում կան ավելի քան 8 միլիոն ընտանիքներ, որոնց տարեկան եկամուտը կազմում է ավելի, քան 1 միլիոն դոլարը։

Յանա Մարտիրոսյան

  • 43
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 4
  •  
  •  
  •  
    49
    Shares

Related Articles