Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփը Գագիկ Ծառուկյանի ոճով խոսել է իր մասին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է՝ խոսելով ՆԱՏՕ-ում իր միակ երկրպագուի մասին, գրում է Belfast Telegraph-ը: Խոսքը մասնավորապես վերաբերում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին:

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք: Իմ շնորհիվ անցած տարի ՆԱՏՕ-ն 40 միլիոն դոլար ստացավ, դրա համար ինձ թվում է, որ գլխավոր քարտուղարին դուր է գալիս Թրամփը»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ իր մասին խոսելով երրորդ դեմքով և հավելելով, որ Սթոլթենբերգն ամենայն հավանականությամբ իր միակ երկրպագուն է, սակայն ինքը որևէ մեկի դեմ որևէ բան չունի:

Հավելենք, որ այս օրերին Թրամփը գտնվում է Բրյուսելում, որտեղ հուլիսի 11-12-ին մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Բրյուսելում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ևս մասնակցելու է դաշինքի գագաթաժողովին:

Նույն շարքից