Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

NATO գագաթաժողովները և Հայաստանը. Արմեն Աշոտյան

analitik.am

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում գրել է.

«ԼԻՍԱԲՈՆԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվում է մասնակցել նոյեմբերի 20-ին գագաթաժողովի շրջանակում անցկացվող «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: Պատճառը՝ ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումն էր:

Ձևակերպումը Լիսաբոնյան հռչակագրի 35-րդ հոդվածում հետևյալն է՝
«... Մենք շարունակում ենք հանձնառու մնալ մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը և շարունակելու ենք տարածաշրջանային հակամարտություններում աջակցել այս երկրներին՝ հաշվի առնելով այս սկզբունքները»:
ՀՀ Նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրություն.
«Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումների անընդունելիությունը: Նախկին ընդհանրացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ-Ի կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում... »:

ՉԻԿԱԳՈՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2012
ՀՀ Նախագահը որոշում է կայացնում չմասնակցել Չիկագոյի գագաթաժողովին, քանի որ գագաթաժողովի հռչակագրի Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: Գագաթաժողովին մասնակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարը:
ՆԱՏՕ-ն Չիկագոյի գագաթաժողովի հռչակագրի 47-րդ հոդվածում կոչ էր արել քաղաքական կամք դրսևորել ձգձգտված հակամարտությունների կարգավորման համար:

«Ձգձգված տարածաշրջանային համակարտությունների առկայությունը Հարավային Կովկասում և Մոլդովայում շարունակում է մնալ Դաշինքի համար մեծ մտահոգության առարկա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին լինել կառուցողական և ցուցաբերել քաղաքական կամք ՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար՝ հարգելով բանակցային առկա ձևաչափերը:

Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել քայերին, որոնք ունակ են վտանգել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Մենք շարունակում ենք սատարել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Մենք կշարունակենք սատարել այս տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը միջազգային իրավունքի և նորմերի այդ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնդադրության և Հելսինկյան եզրափակիչ ատին հիման վրա»,- ասվում է հռչակագրում:

ՈւԵԼՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2014

ՀՀ Նախագահը մասնակցում է գագաթաժողովին, քանի որ հաստատվում է Հայաստանի համար քիչ թե շատ ընդունելի հռչակագրի նախագիծ:

Մասնավորապես՝
Գագաթաժողովի 31-րդ կետի ներքո գրված էր. «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում և Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար և հզոր քաղաքական կամք դրսևորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի մեջ»:

ՎԱՐՇԱՎԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավա է մեկնել հուլիսի 8-ին, նույն օրը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և քննարկել Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքը: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:
2016-ի Վարշավյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի 24-րդ կետը չլուծված հակամարտությւոնների մասով նման էր նախորդ գագաթաժողովի ձևակերպումներին:

ԲՐՅՈՒՍԵԼԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2018
Downloading... Installing... Waiting for reply..»:

Նույն շարքից