Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականը լինելու է առաջին գծում. Գալուստ Սահակյան

analitik.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը կարծում է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ իր կուսակցությունն այն ձայները չի ունենա, որոնք ունեցել է նախկինում, քանի որ երկրում փոփոխություններ են եղել, սակայն կմնա առաջին գծում՝ հավելելով, որ ընտրությունները ցույց կտան ով վստահություն ունի, ով՝ ոչ:

Պատգամավորի խոսքերով, հիմա վիճակն այնպիսին է, որ որևէ կուսակցություն չի կարող իմանալ մեծամասնություն լինելու է, թե՝ ոչ:

Հանրապետականի շանսերի մասին խոսելով՝ Սահակյանն ասաց, որ անկախ ամեն ինչից իրենք լինելու են առաջին գծում:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն բացահայտումներին, ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ դրանք միշտ էլ եղել են՝ հավելելով, թե կցանկանար, որ Հայաստանում կոռուպցիա չլիներ:

Նույն շարքից