Հասարակություն 

ԱԻ նախարարն ընդունեց ամերիկյան «Բարոն Սըրվիսիզ» ընկերության ներկայացուցիչներին

analitik.am

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԻ նախարարն ընդունեց ամերիկյան «Բարոն Սըրվիսիզ» ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինտեգրված հիդրոօդերևութաբանական ցանցի վաղ հայտնաբերման և ահազանգման համակարգերի ժամանակակից ենթակառուցվածքի կառուցման հնարավորությունները:

Հնարավոր փոխգործակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ օրը Երևանում կայացած «Ինտեգրացված հիդրոօդերևութաբանական ցանցի, վաղ հայտնաբերման և ահազանգման համակարգերի ժամանակակից ենթակառուցվածքի և հակակարկտային ծառայության կառուցում» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

«Բարոն Սըրվիսիզ» ընկերությունը հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ընկերություն, որն իր հաճախորդներին է տրամադրում եղանակային տեղեկատվություն՝ եղանակային ռադարների, տեսողական ծրագրային ապահովման, հիդրոլոգիական և ճանապարհային մոդելավորման, թվային և հավելյալ արժեք ունեցող եղանակային տվյալների բազմակի բաշխման ցանցերի միջոցով:

Հանդիպմանը ներկայացվել է նաև ոլորտի այլ առաջատար ընկերությունների արտադրանքը:

Ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ և մասնագիտական քննարկումներ իրականացնել:

Նույն շարքից