Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Միսս Բելոռուս-2018» մրցույթի հաղթող Մարիա Վասիլևիչին առաջարկել է աշխատել կոլխոզում:
Աշխատանքի առաջարկությունը Լուկաշենկոն արել է «Հայրենիք» կոլխոզ կատարած այցի ժամանակ՝ հայտարարելով, որ գեղեցկուհին կարող է գլխավորել այն, եթե ցանկանում է:
Վասիլևիչն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է անցնել այդ աշխատանքին, երբ կավարտի մոդելի կարիերան: