Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնապես իրավունք է ստացել ցմահ ղեկավարելու երկրի Անվտանգության խորհուրդը: Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, համապատասխան օրենքն արդեն ստորագրվել է նախագահի կողմից:
Վերոնշյալ օրենքը Ղազախստանի խորհրդարանի կողմից ընդունվել էր դեռ մայիսի 31-ին, իսկ հունիսի 4-ին ներկայացվել էր նախագահի վավերացմանը: Սակայն Նազարբաևը միանգամից չէր վավերացրել այն՝ օրենքը նախ ուղարկելով Սահմանադրական դատարան, որպեսզի պարզի դրա սահմանադրականությունը: Արդյունքում ՍԴ-ն որոշել էր, որ այն չի հակասում Սահմանադրությանը: