Հայաստան Քաղաքական 

ԵԼՔ-ն առաջարկում է Երևանի քաղաքապետ ընտրել օգոստոսին, ՀՀԿ-ն՝ հուլիսին

Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Այսօր՝ հուլիսի 12-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում որոշվելու է քաղաքապետի ընտրության օրը:

Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը հայտարարեց, որ նիստին ներկա է ավագանու 46 անդամ՝ հավելելով, որ դա թույլ է տալիս սկսել նիստը:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր հերթին հայտարարեց, որ խմբակցությունն առաջարկում է քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել 2018 թվականի օգոստոսի 8-ը:

Փոխքաղաքապետ Արեյանն իր հերթին առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին:

Բուռն քննարկումներից հետո ԵԼՔ խմբակցությունը 15 րոպե ընդմիջում պահանջեց:

Նույն շարքից