Քաղաքական գլխավոր 

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը հայտնի է

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին: Այս մասին որոշումը կայացվեց այսօր՝ հուլիսի 12-ին, տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստի ժամանակ: Որոշմանը կողմ արտահայտվեց 34 անդամ, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 1:

Նշենք, որ հուլիսի 16-ին արտահերթ ընտրության օր նշանակելու առաջարկությունը պատկանում էր ՀՀԿ խմբակցությանը:

ԵԼՔ խմբակցությունն առաջարկում էր ընտրության օր նշանակել օգոստոսի 8-ը (կողմ՝ 15, դեմ՝ 34, ձեռնպահ՝ 1), իսկ Երկիր Ծիրանին առաջարկում էր ցրել ավագանին և նոր ընտրություններ կազմակերպել:

Նույն շարքից