Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Այս տարի Հայաստանում 9 տղամարդ բռնության է ենթարկվել կնոջ կողմից

analitik.am

Այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին կառավարության ուշադրությունը հրավիրեց աջակցության կենտրոնների խնդրի վրա՝ հայտարարելով, որ դրանք պետք է ստեղծվեն դեկտեմբերից, սակայն ինքը կարծում է, որ արդեն այս փուլում պետք է լինեին հստակ պայմանավորվածություններ:

Զոհրաբյանի համար խնդրահարույց է նաև այն, որ աջակցության կենտրոններին դիմելու համար անհրաժեշտ է տուժողների դիմումը՝ նշելով, որ շատ դեպքերում ընտանիքում բռնության ենթարկված կինը ճնշման պատճառով չի կարողանում դա անել:

Ապա Ծառուկյան խմբակցության պատգամավորը ներկայացրեց որոշակի թվեր՝ հայտարարելով, որ միայն 2018 թվականի 5 ամիսների ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 289 դեպք, որոնցից 35-ի դեպքում քրեական գործ է հարուցվել: Բռնության դեպքերից 174-ը եղել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ եղել է բռնության 9 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 26, երեխաների կողմից ծնողի նկատմամբ՝ 31:

Պատգամավորը նշեց, որ սա արձանագրված դեպքերն են, բայց կան նաև ոչ արձանագրված դեպքեր, որոնց թիվը շատ ավելի մեծ է:

 

Նույն շարքից