Այսօր՝ հուլիսի 12-ին, «Մալաթիա» տոնավաճառի մի խումբ աշխատակիցներ օրը սկսել են բողոքի ակցիայով: Ակցիայի մասնակիցները պահանջում են իջեցնել վարձավճարները՝ հայտարարելով, որ առևտուր չի լինում և իրենք չեն կարողանում վճարել այն:
Տոնավաճառի աշխատակիցների կարծիքով, վարձավճարի չափը պետք է համապատասխանի իրենց առևտրին:
Հարկ է նշել, որ տոնավաճառի սեփականատերը պատրաստակամություն է հայտնել 20 հազար դրամով իջեցնել վարձը, ինչը կարծես թե բավարարում է ակցիայի մասնակիցներին: