Մոսկվայի կենտրոնում՝ Հայկական փողոցում շինաշխատանքների ժամանակ գողությունների համար պատրաստված հատուկ մետաղադրամ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Գործիքն իրենից ներկայացնում է ծայրերը սուր մետաղադրամ, որն ամենայն հավանականությամբ պատրաստվել է 1763-96 թվականներին: Այն նախատեսված է եղել ոչ միայն պայուսակներ պատռելու, այլ նաև ինքնապաշտպանության համար: