Այսօր՝ հուլիսի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտնեց, որ Ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանը մեկ անգամ փորձել է հանդիպել իր հետ և ներողություն խնդրել իշխանափոխության օրերին կատարված տհաճ միջադեպի համար, սակայն հանդիպում տեղի չի ունեցել. «Ուզեցել է, որ հաշտվենք, բայց ես չեմ ուզել»:
Միքայելյանի խոսքերով, հանդիպում տեղի չի ունեցել, քանի որ ինքը չի ցանկացել դա: