Ռուսաստանում առևանգել են հայազգի խոշոր գործարար, «Орловская Нива»-ի սեփականատեր Սերգեյ Բուդաղովին:
Ինչպես հայտնում են ՌԴ ՔԿ-ից, Բուդաղովին առևանգել են հուլիսի 11-ին: Անհայտ անձինք կանգնեցրել են նրա Lexus LX 570 ավտոմեքենան, որի մեջ եղել են գործարարն ու վարորդը: Հանցագործները կարողացել են զենքի սպառնալիքով գործարարին տանել անհայտ ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ:
Հավելենք, որ Օրյոլում Բուդաղովն օլիգարխի համբավ ունի: