Բարի օր Հասարակություն 

Սահմանին տեղաշարժերը շատ վտանգավոր են, պետք է պատրաստ լինենք պատերազմի. Սասուն Միքայելյան

analitik.am

Մենք ամեն օր, ամեն ժամ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Այսօր՝ հուլիսի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Խոսելով սահմանում տիրող իրավիճակի մասին՝ Միքայելյանը նշեց, որ ադրբեջանական տեղաշարժերը՝ նաև նախիջևանյան ուղղությամբ, շատ վտանգավոր են, և հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմին. «Պետք է միշտ պատրաստ լինենք, առավել ևս այսօր: Բայց այսօր ադրբեջանցիները վախենում են մեր ժողովրդի համախմբվածությունից՝ լավ գիտակցելով, որ  հայերը միշտ հաղթել են, երբ համախմբված են եղել»:

Պատգամավորի խոսքերով, այսօրվա համախմբվածությունը պետք է միշտ պահել

Նույն շարքից