Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ԲՀԿ-ն քաղաքական որոշում ունի Երևանի ավագանու ընտրությունների մասով. Զոհրաբյան

analitik.am

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետ չի ընտրվելու:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 12-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ որոշում կայացվեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օր նշանակել հուլիսի 16-ը, ինչին դեմ էին և ԵԾ, և ԵԼՔ խմբակցությունները:

Զոհրաբյանի խոսքերով, դրան կհաջորդեն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որը կլինի սեպտեմբեր ամսվա վերջին:

Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ ԲՀԿ-ն արդեն ունի քաղաքական որոշում, որի համաձայն մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, իսկ մնացյալը քննարկման խնդիր է:

Պատգամավորի խոսքերով, այս պահին դեռ քննարկում չի եղել, թե ով է գլխավորելու կուսակցության ցուցակը, այդ մասին քննարկումները կլինեն ավելի ուշ:

Նույն շարքից