Հայաստան Քաղաքական 

Զարուհի Փոստանջյանը կրքոտ սիրում է Երևանը. Խաչատրյան

Այսօր՝ հուլիսի 12-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ որոշվում էր քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ավագանու ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետի ԵԾ թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:

Խաչատրյանի խոսքերով, Փոստանջյանը մինչև հոգու խորքն ու կրքոտ սիրում է Երևան և ծովից ծով Հայաստանը: Ամեն դեպքում ԵԾ անդամը նշեց, թե իրենք պնդում են, որ ավագանին պետք է լուծարել ու նոր արտահերթ ընտրություններ կազմակերպել:

Նշենք, որ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի է ունենալու հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին, ինչը Հանրապետական խմբակցության առաջարկն է:

Ինչ վերաբերում է ԵԼՔ խմբակցությանը, ապա այս ուժը պնդում էր, որ ընտրությունը պետք է տեղի ունենա օգոստոսի 8-ին:

 

Նույն շարքից