Հայաստան Քաղաքական 

Խորհրդարանը գնաց 1 ամիս հանգստանալու

Այսօր՝ հուլիսի 12-ին, խորհրդարանը կարողացավ ավարտել հուլիսի 11-ին մեկնարկած արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումն ու քվեարկությունը:

Քննարկված և անցկացված հարցերի թվում էր նաև վարչական տուգանքները ներելու մասին նախագիծը: Հետաքրքիր է, բայց առաջին ընթերցման ժամանակ միաձայն ընդունված նախագիծը երկրորդ ընթերցման ժամանակ անցավ 1 դեմ ձայնով: Օրինագծին դեմ քվեարկեց ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով ավելի վաղ առաջարկել էր փոխհատուցում տալ բարեխիղճ վարորդներին, ովքեր ժամանակին մուծել են իրենց տուգանքները՝ հայտարարելով, որ կատարվելիք քայլը ոչ ճիշտ քայլ է վերջիններիս նկատմամբ:

Օրինագծերի քվեարկությունից հետո ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ խորհրդարանը գնում է մեկամսյա հանգստի:

Հիշեցնենք, որ արտահերթ նստաշրջանը գումարվել էր կառավարության նախաձեռնությամբ:

Նույն շարքից