Եթե Սասուն Միքայելյանի որդին դառնա Հրազդանի քաղաքապետ, նա մեծ սիրով կընդունի դա:
Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ իր որդին արդեն 4 տարի ղեկավարում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հրազդանի տարածքային կառույցը. «Այն ժամանակ մենք չգիտեինք, որ իշխանափոխություն է լինելու»:
Միքայելյանի խոսքերով, իր որդին ՔՊ-ի անդամ է, ինչպես մյուսները. «Հետո ի՞նչ, որ իմ որդին է: Եթե մասնակցի, ուրեմն ես էս ազգի դավաճա՞ն եմ: Ամեն անգամ «ուպրիկատ» եք անում, թե ձեր որդին: Բա իմ որդին է, տանջվել է մեզ հետ, տառապել է: Եթե նա որոշի իր թեկնածությունը դնել, ժողովուրդն է քվեարկելու, ես կամ Նիկոլ Փաշինյանը չենք պաշտոնի դնելու»: