Հասարակություն Տնտեսություն 

Առեղծվածային մեծահարուստը մուրացիկ է ձևանում և պարգևատրում անծանոթներին, ովքեր իրեն գումար են տալիս

analitik.am

Կանադացին, աղքատ ու անտուն ձևանալով, օգնություն է առաջարկում մարդկանց, ովքեր նրան գումար են տալիս:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ նրան է մոտեցել 30-ամյա Յոգի Օմարը և առաջարկել մուրացկանին՝  ուտելիք գնել, սակայն ապշել է՝ լսելով վերջինիս պատասխանը: Մուրացիկը մերժել է Օմարի առաջարկը՝ փոխարենը հարցնելով, թե ինչ կարող է անել ինքը տղամարդու համար:

Վանքուվերցի տղամարդը բացահայտել է, որ դիմացինը, ում անունը չի հրապարակվում, բոլորովին էլ մուրացիկ չէ, այլ՝ հարուստ բարերար, ով իր ընտանիքի հետ միասին նման միջոցով բարեգործություն է կատարում ամենամյա «բարության պատահական դրսևորումների ծիսակատարության» շրջանակում:

 

Vancouver Sun պարբերականի փոխանցմամբ՝ փողոցի անկյունում նստած մուրացիկն իրեն գումար է առաջարկել, երբ վերջինս հայտնել է, որ թանկարժեք տոմս է գնել, որպեսզի մեկնի իր հայրենի Չինաստան՝ մահամերձ հորը տեսնելու համար: Տղամարդը մերժել է առաջարկը, սակայն համաձայնել է, որ «հարուստ մուրացիկը» վճարի իր բնակարանի հունվար ամսվա վարձը:

Նույն շարքից