Քաղաքական Միջազգային 

Բան չեմ հասկանում. Թրամփը կատակել է Մակրոնի հետ հանդիպման ժամանակ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է՝ հայտարարելով, որ չի հասկանում, թե ինչ է խոսում իր գործընկերը:

Նշենք, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: ԱՄՆ նախագահը Մակրոնին ընկեր է անվանել և նշել, որ երկրները կարողանում են հաջող կերպով համագործակցել: Իր հերթին Մակրոնը ֆրանսերենով հիշեցրել է Թրամփին 2017 թվականին կայացած հանդիպման մասին:

«Շատ գեղեցիկ է: Ես գաղափար չունեմ, թե ինչ է նա խոսում»,-հայտարարել է Թրամփը՝ առաջացնելով ներկաների ծիծաղը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ում ինքը մեկ երկրպագու ունի՝ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Նույն շարքից