Հասարակություն Ռազմական 

Սպայակազմի ներկայացուցիչների եռօրյա հրամանատարական հավաքներ` Արցախում

analitik.am

Հուլիսի 12-ից մեկնարկել են ՊԲ-ի ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ծառայություն իրականացնող սպայակազմի ներկայացուցիչների եռօրյա հրամանատարական հավաքները, որոնք հնարավորություն են ընձեռելու մասնակիցներին բարձրացնել մարտական ու մասնագիտական պատրաստության մակարդակը, տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, ճշգրտելու փոխգործակցության ընթացիկ խնդիրները: Հավաքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու մարտի տարբեր տեսակներում ռադիոխանգարման գործառույթների իրականացմանը, անօդաչու թռչող սարքերի ու հակառակորդի խոցման այլ միջոցների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Հավաքների ավարտին մասնակիցները հանձնելու են ստուգարքներ, որոնց արդյունքում նախորոշվելու են առաջիկա անելիքների առաջնահերթ ուղղությունները:

Նույն շարքից