Բարի օր Քաղաքականություն 

Փաշինյանը պատմել է Բրյուսելում Թուրքիայի պատվիրակության հետ միջադեպի մասին

analitik.am

«Մի այսպիսի միջադեպ տեղի ունեցավ: Երբ մենք նստած էինք պատվիրակությունների սրահում, Թուրքիայի ԱԳ նախարարը սկզբից քայլելով սրընթաց անցավ, հետո 4-5 րոպե անց վերադարձավ և մոտեցավ սկզբից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ում հետ ծանոթ է Եվրոպայի խորհրդում աշխատանքից, հետո նաև ծանոթացավ ինձ հետ՝ հայտարարելով, որ իրենք հետևում էին հայաստանյան գործընթացներին: Շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ և հեռացավ, որևէ այլ շփում չի եղել»,-Բրյուսելում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովում թուրքական կողմի հետ շփումների մասին:

Ինչ վերաբերում է Հայաստանից Եվրամիության գործընկերների ակնկալիքներին, Փաշինյանը նշել է, որ այս փուլում նպատակ կար անձնական շփումներ հաստատելու, փորձել հասկանալ ընկալումների շրջանակը. «Ես կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերներն ընկալեցին այն ուղերձները, որ մենք ունենք նրանց համար: Իսկ իրենք մեզ համար առայժմ միայն շնորհավորանքներ և կոմպիլմենտներ ունեն: Սակայն կարծում եմ, որ նրանք հասկացան, որ մենք այն վիճակում չենք, որ հաճոյախոսություններից հալվենք»:

Փաշինյանը խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հայտնի լուսանկարի մասին՝ նշելով, որ իրենք ուղղակի զուգահեռ քայլելիս են եղել, ձեռքսեղմում ու ծանոթություն է տեղի ունեցել, զրույց չի եղել:

 

Նույն շարքից