Քաղաքական Միջազգային 

Համացանցում քննարկում են Կանադայի վարչապետի և Բելգիայի վարչապետի կնոջ համբույրը /տեսանյութ/

Համացանցում ոչ միանշանակ են ընդունել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի քայլը, ով Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ հանդիպման ժամանակ նախ ողջունել է վերջինիս կնոջը, որից հետո միայն գործընկերոջը:

Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Թրյուդոն մոտեցել է վարչապետի կնոջը, համբուրել, ապա գրկախառնվել նաև հենց Միշելի հետ:

Օգտատերերի մի մասը կարծում են, որ Թրյուդոն իր քայլով խայտառակել է Կանադան:

Սակայն կան նաև մեծ թվով օգտատերեր, ովքեր պնդում են, որ Կանադայի վարչապետն ուղղակի կատակել է, ինչն ակնհայտ է նաև Բելգիայի կառավարության ղեկավարի արձագանքից:

https://www.youtube.com/watch?time_continue=6&v=l1B6wvbD9Xc

 

Նույն շարքից