UBS AG բանկի կողմից անցկացված Prices and Earnings-ի հետազոտության արդյունքներով, աշխարհում ապրելու համար ամենաթանկ քաղաքներ են ճանաչվել Ցյուրիխն ու Ժնևը:
Թոփ հնգյակում հայտնվել է նաև նորվեգական Օսլոն, ինչպես նաև դանիական Կոպենհագենն ու Նյու Յորքը:
Ցուցակում ընդհանուր առմամբ հայտնվել է 77 քաղաք:
Նշվում է, որ օրինակ Ցյուրիխում մինիմալ ծախսերով ապրելու համար անհրաժեշտ է ամսական 4260 դոլար վաստակել և սա առանց բնակարանի վարձի: Ինչ վերաբերում է Ժնևին, ապա այստեղ թիվը կազմում է 4165 դոլար, Նյու Նորքում՝ 3673: