Հասարակություն 

Հյուրանոցների ամենաանվտանգ հարկերը. Խորհուրդներ մասնագետներից

Զբոսաշրջության ոլորտի մասնագետները հայտնել են, թե որոնք են հյուրանոցներում ամենաանվտանգ հարկերը: Այս մասին փոխանցում է The Sun-ը՝ հավելելով, որ մասնագետները նաև խորհուրդներ են տվել, թե ինչ կարելի է անել շրջագայության ժամանակ կյանքը փրկելու համար:

Մասնագետները մասնավորապես խորհուրդ են տալիս հյուրանոցներում չհանգրվանել առաջին հարկերում, այլ ընտրել սենյակներ 3-6 հարկերի միջև, քանի որ դրանք բարդ հասանելի են գողերի համար, սակայն միևնույն ժամանակ մոտ են գտնվում հրդեհային աստիճաններին:

Բացի դրանից, պետք է միշտ հետևել այն տաքսիների նավիգատորին, որոնցով երթևեկում եք, նաև հայտնել հարազատներին սեփական պլանների մասին, թե ուր եք պատրաստվում գնալ:

Գումարի մասով խորհուրդ է տրվում այն պահել կոշիկի մեջ, իսկ թանկարժեք իրերը դնել տարբեր պայուսակների մեջ կամ տարբեր գրպաններում:

Ինչ վերաբերում է բանալիներին, ապա խորհուրդ է տրվում մոտն ունենալ երկու հատ, մեկը դնել գրպանում, մյուսը՝ դրամապանակում:

 

Նույն շարքից