Գիտություն Հասարակություն 

Տրվել է հայ դպրոցականների հաղթարշավի մեկնարկը

analitik.am

Մեկնարկել են 2018 թվականի միջազգային օլիմպիադաները. հուլիսի 7-13-ը Ռումինիայի Քլուջ-Նաբոկա քաղաքում տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադան հայ դպրոցականների հաղթարշավի սկիզբն է դրել:

Հայաստանի դպրոցականների թիմի բոլոր վեց մասնակիցներն արժանացել են մեդալների՝ երկու արծաթե և չորս բրոնզե:

Մարտիրոսյան Վահան-Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (12-րդ դասարան) -արծաթե մեդալ

Կարալյան Ալեքսանդր – «Քվանտ» վարժարան (12-րդ դասարան) – արծաթե մեդալ

Փանոսյան Լյովա – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) -բրոնզե մեդալ

Մաղաքյան Գագիկ – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) բրոնզե մեդալ

Մուրադյան Նատալի – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց(11-րդ դասարան) – բրոնզե մեդալ

Չթչյան Տիգրան – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (10-րդ դասարան) – բրոնզե մեդալ

Շնորհավորում ենք օլիմպիադայի բոլոր հաղթողներին, ՀՀ դպրոցականների թիմի ղեկավարներ Սմբատ Գոգյանին /ՀՀ ԳԱԱ/ և Գուրգեն Ասատրյանին /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, ինչպես նաև թիմը օլիմպիադային նախապատրաստող Տիգրան Մարգարյանին, թիմի անդամների ծնողներին և մաթեմատիկայի ուսուցիչներին:

Օլիմպիադային մասնակցել է 108 երկրի թիմ՝ 594 մասնակիցներով:

Նույն շարքից