Քաղաքական Միջազգային 

Փարիզում Թրամփին մեղադրում են ԵՄ-ն ապակայունացնելու փորձի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրի ոլորտում այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնց նպատակն է ապակայունացնել Եվրոպան, սակայն ԵՄ-ն թույլ չի տա անել դա: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ Թրամփը սպառնալիքի տակ է դրել կլիմայական հարցերով համաձայնագիրը, Իրանի հետ միջուկային պայմանագիրը, ՄԱԿ-ի գործելաոճը. «Եվրոպայի մասով նա մասնավորապես առևտրի ոլորտում կատարում է այնպիսի քայլեր, որոնց նպատակն է ապակայունացնել Եվրամիությունը, սակայն մենք թույլ չենք տա դա անել»:

 

Նույն շարքից