Գլխավոր Տնտեսություն 

ՊԵԿ նախագահը պատրաստ է հրաժարական տալ, եթե իր կադրային քաղաքականությունը չարդարացվի

analitik.am

Այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով կառույցի կադրային քաղաքականությանը և գոյություն ունեցող որոշակի դժգոհություններին, նշեց, որ ինքն իր տեսլականն ունի այդ առումով:

«Մենք ներքևից համալրում ենք ՊԵԿ-ը երիտասարդ կադրերով: Բայց վերևի մակարդակում ՝ որոշումներ կայացնողների առումով, իմ որդեգրած կադրային քաղաքականությունն այն է, որ ես վստահում եմ նախկին կադրերին, կամ փորձառություն ունեցող կադրերին: Այդ առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում, որովհտեև եթե հիշում եք վարչապետն ԱԺ ամբիոնից մի շատ կարևոր հայտարարություն է արել՝ դիմելով պետական և հանրային ծառայողներին: Նա ասաց՝ մենք գիտենք, որ դուք կաք, գիտենք, որ դուք ձեր ամենօրյա գործունեությունն իրականացնում եք պատշաճ, և այս պետության բեռը դրված է ձեր ուսերին: Մենք հիմա զարթոնքից կամ հեղափոխությունից հետո մի հարց պետք է մեզ տանք՝ արդյո՞ք հեղափոխության, զարթոնքի շահառուներս  հավասարաչափ չենք: Օրինակ նախկինում ՊԵԿ-ում 20-23 տարի աշխատած պաշտոնյան իրավունք ունի՞ նոր մտածելակերպով լծվելու այս գործին: Կարծում եմ, որ ունի: Հարցն այն է, թե ինչ խնդիրներ են դրված ՊԵԿ-ի առջև, և ՊԵԿ-ն այդ խնդիրները լուծո՞ւմ է, թե՝ ոչ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Անանյանի խոսքերով, վարչապետն էլ է ունեցել վերապահումներ իր կադրային քաղաքականության մասով, սակայն իրենք եկել են այն եզրահանգմանը՝ եթե ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ լուծում է, ուրեմն կադրային որոշումները ճիշտ են, իսկ հակառակ դեպքում ինքը հրաժարական կտա:

Ինչ վերաբերում է նրան, կարմիր կովը կաշին փոխո՞ւմ է, թե՝ ոչ, Անանյանն ասաց, որ հնարավոր է չփոխի, եթե կովի մասին է խոսքը:

Նույն շարքից