Քաղաքական Միջազգային 

Յունկերը հարբա՞ծ է եղել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ /տեսանյութ/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը գրեթե ընկնում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ:

Բրիտանական ԶԼՄ-ները գրում է, որ պաշտոնյան ամենայն հավանականությամբ ոչ սթափ վիճակում է եղել, քանի որ չի կարողացել նորմալ կանգնել ոտքի վրա և անընդհատ օրորվել է:

Այն պահից հետո, երբ Յունկերը գրեթե ընկել է Պորոշենկոյի վրա, նրա կողքը կանգնողները օգնել են նրան անվտանգ իջնել աստիճաններով:

Հարկ է նշել, որ Յունկերին առաջին անգամ չէ, որ կասկածում են ալկոհոլ օգտագործելու մեջ: Անցած տարի նա Ժնևում ոչ սթափ վիճակում մասնակցել էր տեղի ունեցած գագաթաժողովին:

Նույն շարքից