Բարի օր Հասարակություն 

20 միլիոն ռուբլի՝ առևանգված հայազգի օլիգարխի ազատության համար

analitik.am

Զինված հանցագործների կողմից առևանգված հայազգի գործարար, «Орловская нива» ընկերության սեփականատեր Սերգեյ Բուդաղովը հայտնաբերվել է և ազատ արձակվել: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: ՌԴ ՔԿ-ից հայտնում են, որ գործարարին առևանգել էին գնչուները, որոնք 20 միլիոն ռուբլի են պահանջել ազատության դիմաց:

Գործարարը հայտնաբերվել է Տուլայի երկրամասում: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, հուլիսի 10-ին առևանգված Բուդաղովն ազատ է արձակվել հատուկ օպերացիայի միջոցով:

Նշենք, որ Բուդաղովն Օրյոլում օլիգարխի համբավ ունի:

 

Նույն շարքից