Հայաստան Քաղաքական 

Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է վայր դնել կուսակցական դրոշները

Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարծում, թե ՕՐՕ դաշինքը դեռ գոյություն ունի և դրանով հնարավոր կլինի մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ դաշինքը ստեղծված է եղել նախորդ ընտրությունների համար:

Քաղաքական գործիչը նաև դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով՝ վայր դնելով կուսակցական դրոշները, իսկ եթե նման համաձայնություն չլինի, Ժառանգությունն այդ ժամանակ կորոշի, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին:

Ժառանգություն կուսակցության առաջնորդը խոսեց նաև ԱԱԾ վերջին գործողությունների մասին՝ դրանք անվանելով ուշացած և հավելելով, որ պետք է տրվեն համակարգային լուծումներ:

 

Նույն շարքից