Քաղաքական Միջազգային 

Իրանն ասել է, թե որ դեպքում կհեռանա Սիրիայից

Իրանը Սիրիայից կհեռանա միայն այն դեպքում, եթե այդ երկրի կռավարությունը նման ցանկություն ունենա: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Համենեին, փոխանցում է Reuters-ը:

«Սիրիայում Իրանի և Ռուսաստանի ներկայությունը մնում է անփոփոխ, որպեսզի պաշտպանենք այդ երկիրն ահաբեկիչներից և ամերիկյան ագրեսիայից»,-ասել է Ալի Համենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, ով այցով գտնվում է Մոսկվայում:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ իրենք կհեռանան անմիջապես այն բանից հետո, երբ Դամասկոսը ցանկանա դա, և դա չի լինի ԱՄՆ-ի ու Իսրայելի ճնշման ներքո:

 

Նույն շարքից