Ադրբեջանում 3 մարդ է ձերբակալվել, ովքեր ահաբեկչության կոչ են արել Գանձակի քաղաքապետի վրա զինված հարձակումից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ Ադրբեջանում սկսված անկարգություններով հարուցվել է 21 քրեական գործ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի արևմտյան հատվածում ակտիվիստների և իրավապահների միջև բախման ժամանակ ոստիկանության երկու գնդապետ էր սպանվել:
Նշենք նաև, որ Գանձակի քաղաքապետի վրա հարձակման գործով ձերբակալվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: