ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով այսօր մեկնել է Մոսկվա, հանդիպումներ չի ունենալու Ռուսաստանում: Այս մասին Analitik.am-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 13-ին, մեկնել է Մոսկվա, որտեղ հուլիսի 14-ին Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին: Իսկ արդեն 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:
Մեզ հետ զրույցում նախագահի օգնականը նշեց, որ այցի շրջանակներում հանդիպումներ նախատեսված չեն: