Հուլիսի 12-ին, ժամը 18:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 17 շենքի ետնամասում այրվում է տան տանիք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդան Այգեկցու փողոցի թիվ 54/1 տան տանիքում (սեփականատերը՝ Մ. Կ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել` 19:15-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ):