Հասարակություն 

Հետաքրքիր փաստեր 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին

2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը մեծ իրադարձություն է ոչ միայն այս սպորտի գիտակների, այլ նաև հասարակ մարդկանց համար: Այս տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարելի է անվանել իսկապես եզակի:

Analitik.am-ը ներկայացնում է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին հետաքրքիր փաստեր։

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակը չունի իդեալական կլորություն, քանի որ դեռ 2010 թվականին ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղերի գնդակը գրեթե կլոր էր և դրա հաշվին ուներ անկանխատեսելի աերոդինամիկական հատկություններ և մշակողները ստիպված էին զգալի փոփոխություններ կատարել դիզայնում:

Այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի գնդակը հագեցած է նաև «NFC» չիպով, որն ունի հատուկ գովազդի համար նախատեսված ֆունկցիա։ Այս ֆունկցիան թույլ է տալիս գնդակի ստեղծման մասին իմանալ ավելին, ինչպես նաև ծանոթանալ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի համար գնդակներ արտադրողների մասին հետաքրքիր փաստերին։

Այս տարի ՖԻՖԱ-ն հատկացրել է 400 մլն դոլար, որը գերազանցում է նախորդ մրցանակային ֆոնդը `181 մլն դոլարը: Միևնույն ժամանակ, առաջին տեղը զբաղեցրած թիմը կստանա 38 մլն դոլար:

Հետաքրքիր փաստերի մեջ է նաև ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթը մասնակցությունը ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգի ձայնագրությանը։

Իսլանդիայի հավաքականի գրեթե յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի երկրորդ մասնագիտություն։ Հավաքականի կազմում կա նախկին ատամնաբույժ, հավաքարար, իրավաբան և տարբեր մասնագիտությունների մի քանի ներկայացուցիչներ: Օրինակ, թիմի դարպասապահ Հենես Հալդուրսսոնը ռեժիսոր է, վերջերս նույնիսկ ֆիլմ է նկարահանել «Coca-Cola»- ի համար: Կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնն իր մասնաբաժինն ունի ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունում:

Հայտնի է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը կազմված է 18 կարատանոց ոսկուց, որի վրա պատկերված է երկու մարդ, որոնք ձեռքերի վրա պահում են երկիր մոլորակը:

Աշխարհի ամենաակտիվ երկրպագուներից են համարվում մեքսիկացիները: Նրանք այնքան բուռն են երկրպագել իրենց հավաքականին, որ պատճառ են դարձել թույլ երկրաշարժի: Ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են հունիսի 17-ի երեկոյան Մեքսիկայի Երկրաբանական և մթնոլորտային հետազոտությունների ինստիտուտի կողմից: Հենց այդ ժամանակ Մեքսիկայի հավաքականը 1: 0 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի հավաքականին: Իսկ լեգենդար Արգենտինայի կիսապաշտպան Դիեգո Մարադոնան ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտում է ոչ միայն «VIP», այլև ՖԻՖԱ-ից ստանում է 11 հազար եվրո առաջնության յուրաքանչյուր օրվան ներկա լինելու համար: Բացի այդ, նախկին ֆուտբոլիստին ապահովում են բնակության և ճանապարհորդության համար անհրաժեշտ ծախսերով։ Սակայն, որոշ աղբյուրների համաձայն, Արգենտինայի հավաքականի խաղի ժամանակ Մարադոնայի ոչ պատշաճ վարքագծի համար Նիգերիան Մարադոննային զրկել է ֆինանսավորումից։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից