Մահացել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:
«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13-ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը»։
Այս մասին ասված է նրա ֆեյսբուքյան էջում:
Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ Նրա ընտանիքը Երևան է տեղափոխվել 1953 թվականին: Նա քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է:
Սիրված նկարչուհին 72 տարեկան էր: