Հայաստան Քաղաքական 

ԱԱԾ-ն շուտով կարող է զբաղվել հայտնի գործարար Քլոսի գործերով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը ԱԱԾ վերջին զարգացումներից տագնապած՝ որոշել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վաճառել ռուսական բանկերից մեկին և լքել Հայաստանը։

Նա հասկանում է, որ «Լիդիան Արմենիա»-ի շուրջ զարգացումները և ջերմուկցիների արդարացի վրդովմունքը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ջերմուկի մայր գործարանը տարիներ առաջ խաբեությամբ և մի շարք մութ գործարքների արդյունքում ամերիկահայ գործարար Կայծակ Ջեյթլյանից խլելու փաստերը մոտ ապագայում ԱԱԾ դիմակավորներին կարող են ուղղել իր հասցեներ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից