Հայաստան Քաղաքական 

ՊԵԿ նախագահի տեղակալը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումները լուրջ դժգոհության պատճառ են դառնում համակարգում:

Դժգոհությունը, հիշեցնենք, ծագեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի նշանակումից հետո, որը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը:

Դրան հաջորդեցին մի քանի այլ խայտառակ նշանակումներ: Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց սուպերմարկետների հետ կապված աղմկոտ բացահայտումից հետո, երբ նա ևս վկայի կարգավիճակով կանչվեց ԱԱԾ՝ հարցաքննության:

Մաշադյանը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում: Մասնավորապես՝ երեկ հրաման է ստորագրվել Ալբերտ Ալեքսանյանին ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության պետի տեղակալ նշանակելու մասին: Ալբերտ Ալեքսանյանը Ռաֆիկ Մաշադյանի եղբոր փեսան է:
Մինչև վերջերս նա ՊԵԿ-ում ընդամենը տեսուչ էր աշխատում»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից