Հասարակություն 

Ադրբեջանում հայտարարում են, թե անկարգությունները կապ ունեն Հայաստանի հատուկ ծառայությունների հետ

Ադրբեջանում իրավապահները պնդում են, որ Գյանջա քաղաքի ակտիվիստները կապեր ունեն ծայրահեղական խմբավորումների հետ, որոնք համագործակցում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Երկրի արևմտյան հատվածում տեղի ունեցած անկարգությունների մասով Ադրբեջանի Դատախազության, ՆԳՆ-ի և Անվտանգության ծառայությունների համատեղ  հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվել է 11 մարդ, մեկը ոչնչացվել է: Նշվում է նաև, որ բոլորի ինքնությունը հայտնի է և հիմքեր կան կասկածելու, որ նրանք համագործակցել են ծայրահեղական կազմակերպությունների հետ, որոնք կապեր ունեն Հայաստանի հատուկ ծառայությունների հետ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում անկարգությունների ժամանակ օրեր առաջ ոստիկանության երկու գնդապետ սպանվեց:

 

Նույն շարքից