Հայաստան Քաղաքական 

ԱԻՆ-ում 20-22-ամյա երիտասարդի նշանակումից հետո բունտ է հասունացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ է նշանակել 20-22 տարեկան երիտասարդ Անդրանիկ Ջանոյանին, ով Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդին է:

Սակայն նախարարի հրամանից ժամեր անց համակարգում բունտ է հասունացել: ԱԻՆ-ի բարձր կոչում ունեցող պաշտոնյաները տարակուսել են, թե իրենք պիտի այդ երիտասարդի՞ն ենթարկվեն, և սպառնացել են, թե խմբերով դիմումներ կգրեն և կհեռանան:

Հրաչյա Ռոստոմյանը բողոքի ալիքի ներքո ստիպված է եղել նշանակումից մեկ օր հետո ազատել նրան, և մինչ օրս վարչությունը պետ չունի»:

Նույն շարքից