Այսօր՝ հուլիսի 13-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհին ծառայության ժամանակ կանգնեցրել են Lexus մակնիշի 80 RO 808 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին թաղանթապատված է եղել սահմանվածից շատ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը ոչ ավել, ոչ պակաս, եղել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով անգամ իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար էլ քաղաքապետի Lexus-ը տեղափոխվել է ժողովրդին հայտնի «Սևանի գայի պլաշչադկա»։
Մանրամասն՝ shamshyan.com