ԻՊ-ի կողմնակիցին Մեծ Բրիտանիայում ցմահ ազատազրկման են դատապարտել արքայազն Ջորջի վրա հարձակում նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Խոսքը մասնավորապես վերաբերում է 32-ամյա Հուսնայն Ռաշիդին, ով համացանցում հրապարակել է արքայազնի դպրոցի հասցեն և կոչ է արել խմբավորման անդամներին հարձակումներ իրականացնել նաև թագավորական ընտանիքի մյուս անդամների վրա:
Քննությունը նաև պարզել է, որ Ռաշիդը պատրաստվել է մեկնել Սիրիա և անդամագրվել ԻՊ-ին: