Քաղաքական Միջազգային 

Թրամփը 10 րոպե սպասեցնել է տվել թագուհի Ելիզավետա 2-րդին /տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա  2-րդը Վինձորյան պալատում ստիպված է եղել 10 րոպե սպասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով ուշացել է հանդիպումից: Այս մասին հայտնում է Metro-ն:

Բրիտանական պարբերականը գրում է, որ այդ ընթացքում թագուհին ստիպված է եղել տապին ոտքի վրա կանգնած սպասել Թրամփին, ինչն առաջացրել է համացանցի օգտատերերի զայրույթը:

Օգտատերերը նաև նկատել են, թե ինչպես է թագուհին դժգոհություն արտահայտող շարժում անում, երբ Թրամփն ի վերջո ժամանում է:

https://twitter.com/twitter/statuses/1017801396727492614

https://twitter.com/twitter/statuses/1017822281115013121

Նույն շարքից