«Ինձ թվում է, որ այդ երեխաներին պետք է հանգիստ թողնել: Ռոբերտ Աբաջյանի և մյուսների անունները շատ են շահարկում»,-Սիվիլնեթի եթերում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսնակ Կարպիս Փաշոյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հերոսների պատկերներով փողոցային գրաֆիտիներին:
Փաշոյանի խոսքերով, Աբաջյանը մանկահասակ դեմքով տղա է, որը երևի բան չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում . «Եվ հիմա մենք անընդհատ շահարկում ենք այդ անունը: ինձ թվում է չարժե: Թողնենք մի փոքր հանգիստ»:
Հաղորդավարի այն դիտարկմանը, որ տղաները հասկացել են, որ կանգնած են սահմանին և գիտակցաբար են զոհվել, փոխվարչապետի խոսնակն ընդունել է՝ հավելելով, որ պետք չէ շահարկել ընդամենը 18 տարեկան տղաների անունները: