Հուլիսի 13-ին, ժամը 21:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի նախկին ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «BMW» մակնիշի (վարորդը՝ Խ. Մ., ծնված 1988 թ), «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1956 թ) և «Opel» մակնիշի (վարորդը՝ Հ. Գ., ծնված 1983 թ) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: