Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պետք է ներողություն խնդրի Analitik.am-ից

analitik.am

Analitik.am-ը հարցում էր արել ՀՀ կառավարություն՝ Տիգրան Ավինյանի կողմից ղեկավարած պատվիրակության կողմից կատարված ծախսերի մասով, որին ի պատասխան վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից ստացել էինք հետևյալը (ներկայացնում ենք կառավարության կողմից ուղարկված պատասխանն ամբողջությամբ, որպեսզի հետո կառավարության աշխատակազմն այլ երանգներով պատասխաններ չուղարկի ԶԼՄ-ներին).

 

Նյութի հրապարակման հաջորդ օրը՝ հուլիսի 14-ին, ՀՀ կառավարությունը պարզաբանում է ներկայացրում՝ նշելով. ««Հայտնում ենք, որ Analitik.am-ի կողմից հրապարակված «Տիգրան Ավինյանն ու իր 2 հոգանոց թիմը 7 միլիոն 464 հազար ՀՀ դրամ են ծախսել 6-օրյա աշխատանքային այցի վրա» նյութում տեղ է գտել թվային վրիպակ՝ կապված այցի ֆինանսական ծախսերի ծավալի հետ»:

Նշենք, որ այստեղ վրիպակը եղել է ոչ թե Analitik.am-ի, այլ ինչպես փաստվում է իրենց իսկ ուղարկած հարցման պատասխանից, հենց կառավարության աշխատակազմի կողմից: Ի դեպ, իրենց պարզաբանման մեջ օգտագործել են մի հնարք՝ ցույց են տվել, թե ծախսվել է 4.857.000 ՀՀ դրամ ՝ ամենայն հավանականությամբ, չներառելով ավիտամոսերի համար վճարված 2 607 597 ՀՀ դրամ  գումարը: Մենք մեր նյութում գումարել էինք ավիատոմսերի և կեցության ու  օրապահիկի վրա ծախսված գումարները՝ ստանալով ընդհանուր ծախսեր՝ 7․464․597 ՀՀ դրամ:

Նշենք, որ կառավարության կողմից նեկայացված իբր պարզաբանումից ծախսերի ծավալը չի փոխվում, յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ այս կերպ փորձ է արվում մանիպուլյացիոն մեխանիզմների միջոցով ստեղծել տպավորություն, թե իբր ծախսերն իրականում ավելի քիչ են եղել և սա այն դեպքում, երբ հենց կառավարությունն է Analitik.am-ին ներկայացրել ծախսերի մասով տվյալները:

Հարկ ենք համարում նշել, որ ներկայիս կառավարության անդամների անփորձությանը ներողամտաբար ենք վերաբերվում, սակայն պահանջում ենք, որպեսզի կառավարության աշխատակազմի ղեկավարը ներողություն խնդրի Analitik.am-ից՝ նախ վրիպակներով պատասխան ուղարկելու համար, եթե իրոք եղել է վրիպակ, ապա մանիպուլյացիոն երանգներով պարզաբանում տալու համար:

Ի դեպ, այդ պարզաբանման տեքստը  Analitik.am-ին չի ուղարկվել: Հույս ունենք, որ կառավարության աշխատակազմի անփորձությունը միայն ԶԼՄ-ներին ուղարկված պատասխաններում է դրսևորվում:

Շնորհակալություն ենք հայտնում  այն բարեխիղճ ԶԼՄ-ներին, ովքեր ակտիվ հղումով էին հրապարակել պարզաբանումը՝ ապահովելով օբյեկտիվությունը:

 

Նույն շարքից