Առողջապահություն Հասարակություն 

Արարատի բժշկական հաստատություները գույքի համալրման կարիք ունենան

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ աշխատանքային այցով գտնվում էր Արարատի մարզում։ Այցի շրջանակներում նախարարը շրջել է մարզի բժշկական հաստատություններում:

Առաջին հանդիպումը Մասիսի բժշկական կենտրոնում էր, ապա՝ Վեդու ծննդատանը, Վեդու և Արարատի բժշկական կենտրոններում։ Նախարարը շրջել է նաև Արտաշատի գլխավոր բժշկական հաստատության հին և նոր մասնաշենքերում:

Արսեն Թորոսյանը ծանոթացել է մարզի բժշկական հաստատություններում առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման ընթացիկ հարցերը:

Ընդհանուր առմամբ, մարզի բժշկական հաստատություները կարիք ունենան գույքի համալրման, սարքավորումների արդիականացման ու մասնաշենքերի հիմնանորոգման:

Աշխատանքային այցն ամփոփվել է Արարատի մարզպետարանում՝ մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությամբ:

Նույն շարքից